Ազատության հրապարակում 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքում մեծ թիվ են կազմում ոչ միայն 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիները, ում վրա տարածվում է օրենքը, այլև մինչև 1974 թվականը ծնվածները։
Նշենք, որ հանրահավաքին միացել են նաև խորհրդարանական ոչ իշխանական ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»։ Մասնակցում են նաև որոշ արտախորհրդարանական ուժեր, քաղաքացիական նախաձեռնություններ։
Հավաք-երթի նպատակներն են՝ մեկ անգամ իրազեկել հանրությանն օրենքի հակասահմանադրականության, հակասոցիալական կետերի մասին, ՍԴ-ից պահանջել կասեցնել, այնուհետև հակասահմանադրական ճանաչել օրենքը:
Հավաքի ավարտից հետո կմեկնարկի երթը՝ Ազատության հրապարակ–Մաշտոց–Սայաթ-Նովա–Աբովյան–Հանրապետության Հրապարակ–Ամիրյան–Մաշտոց–Ազատության հրապարակ երթուղով: